Doja Cat-ի հետևորդները նրան մեղադրել են անշնորհակալության մեջ
Written by 105.5FM on 25 July 2023
Ռեփեր Doja Cat-ը Twitter-ում քննադատել է երկրպագուներին իրենց «կատվի ձագեր» անվանելու համար: Նա խորհուրդ է տվել հեռացնել ֆան-հաշիվները և հայտարարել, որ չի սիրում իր երկրպագուներին, քանի որ չի էլ ճանաչում նրանց։ Շուտով կատարողը հեռացրել է իր գրառումները, նրա խոսքերը մեջբերում է Forbes-ը։
«Եթե դուք ձեզ «կատվի ձագ» եք անվանում, ապա թողնում եք ձեր հեռախոսը, աշխատանք եք գտնում և օգնում ձեր ծնողներին տանը»,- գրել է ռեփերը։
Doja Cat-ի խոսքերը հակասություններ են առաջացրել նրա երկրպագուների շրջանում, որոնց մեծ մասը դատապարտել է կատարողին անշնորհակալ վերաբերմունքի համար այն մարդկանց հանդեպ, որոնք «գործնականում վճարում են նրա հաշիվները»: Սակայն գտնվել են նաև նրանք, ովքեր աջակցել են արտիստուհուն։ Երգչուհու ամենահայտնի ֆան-հաշիվները ջնջվել են։
Երգչուհի Doja Cat-ը թողարկել է երեք ստուդիական ալբոմ։ Նրա երգերից 22-ը մտել են Billboard Hot 100։ 2023 թվականի մայիսին ռեփերը խոստովանել է, որ վերջին ալբոմները ձայնագրել է հանուն փողի։ Խոսքը Planet Her և Hot Pink ալբոմների մասին է։