Երկրպագուն համերգի ժամանակ գիրք է նետել հայտնի ռեփերի վրա
Written by 105.5FM on 22 August 2023
Կանադացի ռեփեր Դրեյքի (իսկական անունը Օբրի Դրեյք Գրեհեմ) համերգի ժամանակ երկրպագուներից մեկը գիրք է նետել կատարողի վրա։ Գրում է TMZ-ը։
Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում երաժշտի ելույթի ժամանակ։ Երգերին հաջորդող ընդմիջումների ընթացքում, երբ Դրեյքը շփվել ու զրուցել է երկրպագուների հետ, ամբոխից ինչ-որ մեկը գիրք է նետել նրա վրա: Նշվում է, որ ռեփերին հաջողվել է բռնել գիրքը մեկ ձեռքով։
«Դու բախտավոր ես, որ արագ կողմնորոշվեցի, հակառակ դեպքում՝ եթե այն կպներ իմ դեմքին, ստիպված կլինեի հարվածել ձեր հետույքին»,- կատակել է Դրեյքը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դրեյքը երկրպագուհուն լյուքս բրենդի նվեր է մատուցել։ 36-ամյա երգիչը Լոս Անջելեսում համերգի ժամանակ բեմ է բարձրացել Hermes Birkin-ի վարդագույն պայուսակով։ Ելույթից հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է հայտնին հիշյալ իրը նվիրել երկրպագուհուն, որը կանգնած է եղել ֆան-գոտու առաջին շարքում:
Լուսանկարը՝ New York Post