Դրեյքը հատել է Spotify-ի 110 միլիարդ լսումների սահմանը

Written by on 4 March 2025

Դրեյքը հաղթահարել է Spotify-ում 110 միլիարդ լսումների շեմը և դարձել պատմության մեջ առաջին երգիչը, որն ունեցել է նման ցուցանիշ: Նոր ռեկորդը սահմանվեց այն բանից հետո, երբ նա PartyNextDoor-ի հետ թողարկեց «$ome $exy $ongs 4 U» ալբոմը, որն առաջին օրը հավաքեց ավելի քան 56,6 միլիոն լսում։

Համագործակցությունը դարձավ 2025 թվականի երկրորդ ամենամեծ հոսքային դեբյուտը` The Weeknd-ի «Hurry Up Tomorrow»-ից հետո: Ալբոմը հայտնվեց նաև Billboard 200 չարթի առաջին տեղում՝ առաջին շաբաթվա ընթացքում վաստակելով 246 000 համարժեք ալբոմային միավոր։

Հիշեցնենք, որ Դրեյքը լինելու է Wireless Festival 2025-ի հեդլայները։ Արտիստը ելույթ է ունենալու երեք համերգների՝ տարբեր թրեք-լիստերով։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background