Հայտնի են Մեծ Բրիտանիայի մինչև 30 տարեկան ամենահարուստ աստղերի անունները

Written by on 1 November 2023

Երգիչ Հարի Սթայլսը ճանաչվել է Բրիտանիայի ամենահարուստ երիտասարդ աստղը։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Նշվում է, որ արտիստը դեռ 30 տարին չլրացած, արդեն երկրորդ տարին անընդմեջ ստանում է երկրի ամենահարուստ հայտնիի կոչումը։ Նրա կարողությունը գնահատվում է 175 մլն ֆունտ ստերլինգ։

Երկրորդ տեղում է երգչուհի Դուա Լիպան՝ 82,5 մլն ֆունտ ստեռլինգով, նրան հաջորդում է One Direction-ի նախկին անդամ Նայլ Հորանը՝ 60,4 մլն ֆունտ կարողությամբ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարի Սթայլսը հանուն հղի երկրպագուի դադարեցրել է համերգը։ Միջադեպը տեղի է ունեցել Ուելսի Քարդիֆ քաղաքում երգչի շոուի ժամանակ։ Սիան անունով երկրպագուն գրավել է Սթայլսի ուշադրությունը՝ խնդրելով օգնել նրան ընտրել իր չծնված երեխայի անունը։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background