Դուեյն Ջոնսոնն ու իր ընտանիքը բուժվել են COVID-19-ից

Written by on 3 September 2020

Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը Թվիթերում հայտնել է, որ ինքն ու իր ընտանիքը նույնպես «շփում են ունեցել» կորոնավիրուսի հետ։

Ջոնսոնը, իր կինը՝ Լորեն Հաշյանը և իրենց դուստր Ժասմին Ջոնսոնը (Photo by Michael Tran/FilmMagic)

Նախկին ըմբիշ և աշխարհում ներկայիս ամենաբարձր վարձատրվող դերասանը, իր հայազգի կինը՝ Լորեն Հաշյանն ու իրենց երեխաները վարակվել էին COVID-19-ով՝ չնայած անվտանգության բոլոր կանոնները պահելուն։

ԹԵՄԱՏԻԿ։ Pink-ն ու իր երեխան բուժվել են կորոնավիրուսից
ԹԵՄԱՏԻԿ։
Մադոննայի մոտ կորոնավիրուսի հակամարմիններ են հայտնաբերել
ԹԵՄԱՏԻԿ։ Վագրի մոտ կորոնավիրուս է հայնտաբերվել․ National Geographic

Ջոնսոնն ասել է, որ իրենք արդեն վիրուսի հաղթահարման ճանապարհին են և այլևս վարակակիր չեն։ 48-ամյա դերասանը, իր կինն ու երկու դուստրերը՝ 4-ամյա Ժասմինն ու 2-ամյա Թիանան վարակվել էին երկու շաբաթ առաջ, ընտանիքի շատ մտերիմ ընկերներից, ովքեր իրենք էլ  գաղափար չունեին, թե ինչպես էին հիվանդացել։

«Կարելի է ասել, որ սա մեր ընտանիքի ունեցած ամենաբարդ մարտահրավերն էր երբևէ», – Ջոնսոնն ասել է Ինստագրամի իր ուղերձում։

Դեղամիջոց, որը զգալիորեն նվազեցնում է COVID-19-ից մահանալու հավանականությունը. BBC

Ամենաբարձր վարձատրվող աստղերն ըստ «Forbes»-ի


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background