Մադոննան և Էլթոն Ջոնը հաշտվել են 20 տարվա թշնամանքից հետո

Written by on 8 April 2025

Երգչուհի Մադոննան Instagram-ում հայտնել է, որ հաշտվել է գործընկեր Էլթոն Ջոնի հետ 20 տարվա թշնամանքից հետո:

Մադոննան Ջոնի հետ համատեղ լուսանկար է հրապարակել իր անձնական բլոգում։ Նա բացատրել է, որ արտիստի հետ հանդիպել է «Saturday Night Live» շոուի ետնաբեմում, և երգիչը նրանից ներողություն է խնդրել վիրավորանքների համար:

Մադոննայի խոսքով՝ Ջոնն անգամ իրեն նվիրված երգ է գրել ու համագործակցության հրավիրել։

Մադոննայի և Էլթոն Ջոնի միջև պատերազմը սկսվել էր 2004 թվականից, երբ Էլթոնը կտրուկ քննադատել էր Մադոննայի Die Another Day երգը։ Նա կոմպոզիցիան անվանել էր «պատմության մեջ ամենավատ Բոնդի թեման»։ Կատարողը նաև պարբերաբար մեղադրում էր գործընկերոջը հնչյունագրի ներքո երգելու մեջ և նրան անվանում «տոնավաճառի մերկապարուհի»:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Շարունակել ընթերցումը

Previous post

Կիրակի


Current track

Title

Artist

Background