Եվրատեսիլյան տասնամյակ․ մրցույթի լավագույն երգերը

Written by on 12 May 2020

Այսօր, մայիսի 12-ին պետք է տեղի ունենար «Եվրատեսիլ 2020»-ի առաջին կիսաեզրափակիչը։

 

«Էլի էդ Եվրատեսի՞լը», «ինչի՞ ենք մասնակցում», լիքը փող ծախսում, մեկ ա կրվելու ենք», «վերջից առաջին տեղն ենք բռնելու»․․․ Ծանոթ արտահայտություններ են չէ՞։ Դրանք հնչում են տարվա մեջ մի քանի անգամ, երբ հայտարարվում է Հայաստանյան մրցույթի, այնուհետև արդեն իսկ ընտրված երգի թողարկման ժամանակ, և իհարկե, մայիս ամսին անցկացվող երգի մրցույթի օրերին։

Կորոնավիրուսը Եվրատեսիլին էլ չխնայեց, ու մենք զրկվեցինք այս տարվա շոուից ու վերոնշյալ հայտարարություններից, բայց հետադարձ հայացք գցելն ու նախորդ տասը տարիների ամենաինքնատիպ ու որակյալ ելույթներին անդրադառնալը ոչ ոք չի արգելել։

ՀԵՏԱՔՐՔԻՐ։ Գրեմմիի «Տարվա ձայնագրության» հավանական հաղթողներն ըստ Billboard-ի

Այս թոփ-ցուցակը կազմել է մեր Ռադիո DJ-ներից Քրիստիան Գինոսյանը (ողջո՜ւյն), որտեղ երգերի հերթականությունն այդքան էլ կարևոր չէ։

 


Margaret Berger – Feed You My Love

Նորվեգիա, 2013 թ․ 191 միավոր, 4-րդ հորիզոնական

Սկսում ենք թերևս ամենաամենաերգից։ 2013 թ․ համար չափազանց առաջադեմ հնչողությամբ ստեղծագործություն, որի ամենափայլուն կողմը գործիքավորումն է։ Սինթետիկ մեկնարկ, ընդգծված հարվածային ու կրկներգին միացող լարային գործիքներ, որոնք երգին սինեմատիկություն են հաղորդում․ այն ասես դետեկտիվ մարտաֆիլմի իդեալական սաունդթրեք լինի։ Երգի լիրիկական մասը նույնպես ուշադրության է արժանի, այն բավական պոետիկ է ու փոխաբերական․ Գեղեցիկ է հատկապես այս տողը՝ «You wake me up from the snow where I was born» (հայ․ Դու ինձ արթնացնում ինձ ձյան միջից, որտեղ ես ծնվել եմ)։

 


Hattari – Hatrið mun sigra

Իսլանդիա, 2019 թ․ 232 միավոր, 10-րդ հորիզոնական

Նորվեգիայից հեռու չենք գնում ոչ աշխարագրական դիրքով, ոչ էլ հնչողությամբ։ Հակակապիտալիստական Հատարի նախագիծը իր տարվա երգի մրցույթի միակ ուրախ կողմն էր։ Իդաստրիալ տարրերով այս թրեքում առանձնանում են և՛ վոկալիստների հակադիր ձայները՝ կոկորդային ու  գլխային, և՛ երգի վերնագիրն ու դրա տակ թաքնված իմաստը․ «Ատելությունը կհաղթի» երգում նրանք «կանխատեսում են» Եվրոպայի մոտալուտ կործանումը։

Իրենց առաջին ալբոմը լույս է տեսել 2020-ի սկզբին, լսեք, վայալեք։

 


Sennek – Matter of Time

Բելգիա, 2018 թ․ չի անցել երզափակիչ փուլ

Ի սկբանե ասենք, որ այս երգը նույնիսկ եզրափակիչ փուլ չի անցել։ Այո, աբսուրդ է, բայց օբյեկտիվորեն երգը բավական բարդ է առաջին անգամ լսելիս, հատկապես եվրատեսիլյան «bubble gum» երգեր սիրողների համար։ «Ինտելիգենտ» կատարում սկզբից մինչև վերջ, օրգանիկ գործիքավորում ու չափազանց ճիշտ հաջորդականությամբ հարմոնիաներ։ Մի փոքր Florence and the Machine է հիշեցնում ոչ թե ոճով, այլ փոխանցող տրամադրությամբ։

ՀԵՏԱՔՐՔԻՐ։ Cardi B-ն, Post Malone-ն ու Offset-ը միացել են Հայոց ցեղասպանությանը նվիրված շարժմանը

 


 

Loïc Nöttet – Rhythm Inside

Բելգիա, 2015 թ․ 212 միավոր, 4-րդ հորիզոնական

«Ռապապապ թունայթ»-ը դուրս եկավ Եվրատեսիլի սահամաններից ու որոշ երկրներում ինքնուրույն հիթ դարձավ։ Այս երգի նկատմամբ սկզբնական զգացողությունները հակասական էին Lorde-ի «Royals» հեղափոխական սինգլի հետ ահռելի նմանությունների պատճառով։ Բայց այդ փաստը կողք դնելով՝ կարելի է գնահատել Լոյիկի ստեղծարարությունը, տաղանդն ու ինքնատիպությունը։

 


 

Blanche – City Lights

Բելգիա, 2017 թ․ 363 միավոր, 4-րդ հորիզոնական

Եվս մի հրաշալի համար Բելգիայից, որն իր տարվա ֆավորիտներից էր։ Հանգիստ, կոնցեպտուալ, ժամանակակից։ Երգ, որից շատ դժվար է հոգնել։ Հենց 2017-ի կողմերում առաջ եկան նման հնչողությամբ կատարումները, որոնցում շեշտադրված չէր վոկալային տվյալներով կամ շլացուցիչ բեմադրությամբ զարմացնելը։ Կանգնում ես ու անկեղծ երգում։

 


 

Léna – Taken by a Stranger

Գերմանիա, 2011 թ․107 միավոր, 10-րդ հորիզոնական

2010 թ․ Լենան հաղթել «Եվրատեսիլը» հիթ դարձած պրիմիտիվ երգով, հաջորդ տարի ներկայանաց հասուն, կրեատիվ ու կրքոտ կատարմամբ՝ զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը։ Մոդեռն բառի բուն իմաստով, և այն երգերի շարքից, որն արժանի չէր Եվրատեսիլին։

 


 

The Common Linnets – Calm After the Storm

Նիդեռլանդներ, 2014 թ․ 238 միավոր, 2-րդ հորիզոնական

Չհաղթեց մրցույթը, բայց հաղթեց երաժշտասերների սրտերը։ Այն հայտնվեց Եվրոպայի գրեթե բոլոր հիթ-շքերթներում, այդ թվում Բրիտանիայի սինգլային չարտի 9-րդ հորիզոնականում, որի մասին նույնիսկ բրիտանացի երաժիշտներն են երազում։ Քանթրի-ֆոլք այս երգի վերնագիրն իրոք չի խաբում ու հանգստություն է փոխանցում։ Տարբեր կիթառների գրագետ միախառնում, քանթրի տեմբրերի ճիշտ հարմոնիա․ իրենք իրենց գործի վարպետն են։ Ի դեպ, Նիդեռլանդները հաճախ է քանթրի երգեր ուղարկում մրցույթին, բայց այս մեկն ամենաստացվածն է։

 


 

Anouk – Birds

Նիդեռլանդներ, 2013 թ․ 114 միավոր, 9-րդ հորիզոնական

Շարունակելով «too good for Eurovision» շարքը՝ հիացմունքով ենք հիշում Անուկի նման արտիստի մասնակցությունն այս մրցույթին։ Նրա հետքն ու ազդեցությունը Եվրոպայի  երաժշտական ասպարեզում փոքր չէ, իսկ այս երգը չափազանց դաժան ավարտով, արտ-հաուսային, էսթետիկ ֆիլմի սաունդթրեք կարող էր լինել։ Ի դեպ տեսահոլովակը համարյա այդպիսին է։

 


 

Salvador Sobral – Amar pelos Dois

Պորտուգալիա, 2017 թ․ ռեկորդային 758 միավոր, 1-ին հորիզոնական

Մեր ցուցակի միակ երգը, որն արժանապատվորեն հաղթել է մրցույթը։ Շատ բան ասել պետք չէ, երգը լսելիս ամբողջությամբ զգացմունքներով ես պատվում՝ պորտուգալերեն ոչ մի բառ անգամ չհասկանալով։ Թող ավելի շատ լինեն սեփական լեզվով կատարումներ։

 


 

Iveta Mukuchyan- LoveWave

Հայաստան, 2016 թ․ 249 միավոր, 7-րդ հորիզոնական

Հայաստանի լավագույն երգը Եվրատեսիլի ողջ պատմության ընթացքում։ Սա այն ժամանակ էր, երբ Իվետան ավելի ալտերնատիվ էր, ուներ մի փոքր R’n’B ազդեցություն, իսկ այս երգում լավագույնս միահյուսել է հայկական ժողովրդականը։ Ստեղծագործությունում կա սասպենս՝ սպասում, թե ինչ է լինելու հետո, ինչպես է զարգանալու։ Սպասումները արդարացվում են ու գերազանցում։ Չգնահատված գլուխգործոց։

Իվետա, եթե կարդում ես, իմացիր, որ «Simple Like a Flower»-ը քո լավագույն ստեղծագործությունն է, մեկ-մեկ վերադարձիր դրան։

ՀԵՏԱՔՐՔԻՐ։ Պենտագոնի տեսանյութում այլմոլորակայիննե՞ր են․ ինչ է հայտնի, ինչը՝ սուտ

 


 

Kristian Kostov – Beautiful Mess

Բուլղարիա, 2017 թ․ 615 միավոր, 2-րդ հորիզոնական

16-ամյա պատանու համար շատ հասուն երգ թե՛ վոկալային, թե՛ լիրիկական, թե՛ մեղեդային առումներով։ Թերևս այն կատարումներից է, որում մեկնաբանելու շատ բան չկա, այն ուղղակի լավ հաշվարկված, չափված ու ձևված փոփ երգ է։

 


 

Elina Born & Stig Rästa – Goodbye to Yesterday

Էստոնիա, 2014 թ․ 106 միավոր, 7-րդ հորիզոնական

Առաջին հայացքից այս հասարակ երգն իրականում շատ գրավիչ է ականջների համար, որը մի գուցե այլ բաներ հիշեցնի, այդ թվում ավստրալական Angus and Julia Stones դուետն ու ինչու ոչ՝ հայկական Nemra խումբը։ Երգի գործիքավորումը բազմաշերտ է, իսկ մեղեդին «պուպուշ»։ Էլ ի՞նչ է պետք լավ երգ ստանալու համար։

 

Հիշատակման արժանի

Այստեղ առանց շատ մեկնաբանությունների կներկայացնենք ուշադրության արժանի թրեքերը, որոնք դուրս են մնացել մեր թոփից։

ՀԵՏԱՔՐՔԻՐ։ Արխիվ․ Nirvana-ի փախած նկարները

Loreen

Հաղթել է 2012 թ․-ի մրցույթը «Euphoria» երգով՝ ստանալով ռեկորդային թվով 12 միավորներ, դե իսկ երգն էլ մի քանի տարի դարձել էր եվրոպական ակումբների և վոկալային մրցույթների գլխավոր հիթը։

Լորինը նախորդ տասնամյակի Եվրատեսիլի ամենահայտնի երգի հեղինակն է։ Իհարկե կարող էինք նրան կոչել մրցույթի թագուհի ու անցնել առաջ, բայց առաջարկում ենք նախ լսել նրա 2017 թ․ առաջադրած ու չընտրված «Statements» կատարումը։ Կիթառների սինթեզն ուղղակի մահացու է, երգի հաղորդագրությունը՝ նույնպես։

Թրիփ-հոփի, դասականի, փոփի ու ռոքի խառնուրդ հանդիսացող «RIDE» ալբոմը լիովին մեկ այլ մակարդակ է բարձրացնում այս արտիստին։ Անպայմա՛ն լսեք։

 


 

Equinox – Bones

Բուլղարիա, 2018 թ․ 166 միավոր, 14-րդ հորիզոնական

 


 

Zibbz – Stones

Շվեյցարիա, 2018թ․, չի անցել եզրափակիչ փուլ, բայց Եվրատեսիլի միակ երգերից, որը հայտնվել է մեր ռադիոկայանի եթերում ու մինչ օրս պտտվում է։

 


 

Jana Burčeska – Dance Alone

Հյուսիսային Մակեդոնիա, 2017 թ․ չի անցել եզրափակիչ փուլ: Թույլ տվեք այն անվանել մրցույթի լավագույն տեսահալովակը։

 


 

Srbuk – Walking Out

Հայաստան, 2019 թ․  չի անցել եզրափակիչ փուլ

 


 

Kállay-Saunders – Running

Հունգարիա, 2014 թ․ 143 միավոր, 5-րդ հորիզոնական

 


 

Nina Sublatti – Warrior

Վրաստան, 2015 թ․ 51 միավոր, 11-րդ հորիզոնական

 


 

Dihaj – Skeletons

Ադրբեջան, 2017 թ․ 120 միավոր, 14-րդ հորիզոնական

 


 

Tulia – Fire of Love

Լեհաստան, 2018 թ․ 120 միավոր, 11-րդ հորիզոնական

 


 

Eyþór Ingi Gunnlaugsson – Ég á líf

Իսլանդիա, 2013 թ․ 47 միավոր, 17-րդ հորիզոնական

 


 

Naviband – Story of my life

Բելառուս, 2017 թ․ 83 միավոր, 17-րդ հորիզոնական


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background