FKA Twigs-ը թողարկել է «thank you song» երգի տեսահոլովակը

Written by on 5 May 2022

Բրիտանացի երգչուհի FKA Twigs-ը թողարկել է «Thank You Song» երգի տեսահոլովակը։ Տեսահոլովակում նա նստում է Լոնդոնի գիշերային ավտոբուսը, որում իրենից բացի, կա ևս մեկ ուղևոր։ Հոլովակի ռեժիսորն է Էիդան Զամիրին։

Նշենք, որ «Thank You Song»-ի հոլովակը կլինի վերջինը, որը թողարկվել է նրա «CAPRISONGS» միքսթեյփից։ Նախկինում կատարողը ներկայացրել էր՝ «Which Way», «Honda» և «Oh My Love» երգերի հիման վրա նկարահանված տեսահոլովակները։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 14-ին տեղի է ունեցել FKA Twigs նոր մինի ալբոմի պրեմիերան, որը կոչվում է «Caprisongs»։ Սկավառակը ներառում էր 17 թրեք։ Նշենք, որ ալբոմի շնորհանդեսին ներկա են եղել՝ The Weeknd-ը, Ջորջ Սմիթը, Դանիել Կեսարը և այլ երաժիշտներ։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background