Ամենաբարձր վարձատրվող աստղերն ըստ «Forbes»-ի

Written by on 6 June 2020

Հեղինակավոր ամսագիրը ներկայարացրել է իր ամենամյա ցուցակը։

2019 թվականի ընթացքում ամենաշատ գումար վաստակած հայտնին Քայլի Ջեներն է, ով աշխատել է $590 միլիոն։ Ասմագիրը նշում է, որ թեև Ջենները տարիներ շարունակ ուռճացրել է իր բիզնեսի մասշտաբները, բայց իր կոսմետիկայի ընկերության վաճառքների 51%-ը իրական են։

ԹԵՄԱՏԻԿ։ Forbes-ը Քայլի Ջեններին զրկել է «միլիարդատիրոջ» տիտղոսից․ Ջենները ստել է

Երկրորդ տեղում Քանյե Ուեսթն է, ում վաստակած $170 միլիոնի մեծ մասը կազմում է «Adidas»-ի հետ արտադրած «Yeezy» բոթասների շահույթը։ Երրորդ տեղում թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն է $106,3 միլիոնով։ Նա այդ սպորտաձևի առաջին ներկայացուցիչն է, ով սպորտսմենների շարքում ամենաբարձր հորիզոնականն է զբաղեցրել։ Այնուհետև ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդոն է, ով իր ողջ կարիերայի ընթացքում վաստակել է $1 միլիարդ։

Ցանկի մասնակիցներին ընդհանուր առմամբ մոտ $300 միլիոն են վճարել միայն սթրիմինգային հսկաներ «Netflix»-ն ու «Spotify»-ը։ Նման հարթակներից շատ գումար են ստացել դերասան Ռայան Ռեյնոլդսը՝ $71,5 միլիոն և երգչուհի Բիլլի Այլիշը՝ $53 միլիոն։

ՀԵՏԱՔՐՔԻՐ։ Գրեմմիի «Տարվա ձայնագրության» հավանական հաղթողներն ըստ Billboard-ի

Երաժիշտների մեծ մասն իրենց շահույթը ստացել են կենդանի համերգներից։ Էդ Շիրանն իր «Divide Tour»-ով վաստակել է $64 միլիոն, Թեյլոր Սվիֆթը՝ $63,5 միլիոն և Փոլ Մաքարթնին՝ $37 միլիոն։

Կորոնավիրուսային համավարակի պատճառով այս ցուցակում մեծ փոփոխություններ կլինեն, քանի որ չեղարկվել են ինչպես բազմաթիվ համերգներ, այնպես էլ տարատեսակ սպորտային, մշակութային և ժամանցային այլ մեծ միջոցառումներ։

3 ամսում 16 միլիոն նոր բաժանորդ Netflix-ում․ պատճառը կորոնավիրուսն է

Ոչ մի համերգ ու սպորտային միջոցառում Նյու Յորքում և Լոս Անջելեսում մինչև 2021 թ. CNN

Կորոնավիրուսի մասին առցանց դասեր առաջատար համալսարաններից


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background