Ռեփեր Էմինեմի թվային պատճենը Fortnite-ում վիրտուալ համերգ է տվել

Written by on 5 December 2023

Ռեփեր Էմինեմը դեկտեմբերի 2-ին ելույթ է ունեցել վիրտուալ համերգի ժամանակ, որը տեղի է ունեցել Fortnite-ի չորրորդ գլխի ավարտի առիթով։ Այս մասին հայտնում է The Verge-ը։

Երաժիշտը, ավելի ճիշտ՝ նրա թվային պատճենը, կատարել է «Lose Yourself» և «Godzilla» ստեղծագործությունները։ Ընդհանուր առմամբ միջոցառմանը հետևել է ավելի քան 11,6 միլիոն խաղացող:

«Ես կասեի, որ սա վերջին շրջանում մեր ունեցած լավագույն իրադարձություններից մեկն էր. գրեթե նույնքան լավ, որքան Թրևիս Սքոթի կատարումը», – նշել է հանդիսատեսը:

Միևնույն ժամանակ, որոշ գեյմերներ քննադատել են ելույթի կազմակերպիչներին, քանի որ ոմանք ստիպված են եղել երկար հերթ կանգնել, բայց ի վերջո այդպես էլ չեն հասել համերգին։ Բացի այդ, Էմինեմի ելույթը խաղացողներին կարճ է թվացել։ The Verge-ն ընդգծում է, որ համերգը տևել է ընդամենը երեք րոպե։

Մինչ այդ Fortnite-ում հանդես են եկել նաև Արիանա Գրանդեն, Marshmello-ն և Թրևիս Սքոթը։ Էմինեմի ելույթը դարձել է չորրորդ խոշոր երաժշտական խաղային իրադարձությունը։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background