Բիլլի Այլիշը, Metallica-ն, Շոն Մենդեսը, Մայլի Սայրուսը և շատերը նույն բեմում․ Global Goal Live

Written by on 23 January 2020

Ալիշա Քիզ, Բիլլի Այլիշ, Coldplay, Սինդի Լոպեր, EXO, H.E.R., Ժանել Մոնե, Լիզո, Metallica, Մայլի Սայրուս, Muse, Օզզի Օսբորն, Ֆարել Ուիլյամս, Red Hot Chili Peppers, Շոն Մենդես, Աշեր և շատ-շատ ուրիշներ։ Սրանք այն մարդկանց անուններն են, ովքեր մասնակցելու են Global Goal Live: The Possible Dream  բարեգործական միջոցառմանը, որն ուղիղ եթերով հեռարձակվելու է բոլոր վեց մայրցամաքներում։

Դուբայը հայտարարվել է որպես Global Goal Live: The Possible Dream միջոցառման յոթերորդ կազմակերպիչ-քաղաք, որը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 26-ին։ Այն իրենից ներկայացնում է 10-ժամանոց հեռուստանախագիծ, որը ցուցադրվելու է վեց մայրցամաքներում և համարվում է ուղիղ եթերով հեռարձակվող ամենամասշտաբային միջոցառումներից պատմության մեջ։

Միջոցառման նպատակը կառավարություններից և բարեգործներից ամեն տարի 350 միլիոն դոլար պահանջելն է, որոնք անհրաժեշտ են մինչև 2030 թ․ մարդկանց ծայրահեղ աղքատության, կլիմայի փոփոխությունների պայքարի դեմ և եկամուտների հավասարեցման համար։

Արդեն իսկ հաստատված արտիստների ցուցակը հետևյալն է՝ Alicia Keys, Billie Eilish, Coldplay, Cyndi Lauper, D’banj, Eddie Vedder, EXO, H.E.R., Janelle Monáe, Lizzo, Metallica, Miley Cyrus, Muse, Ozuna, Ozzy Osbourne, Pharrell Williams, Red Hot Chili Peppers, Shawn Mendes, Tiwa Savage, Usher։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background