Guns N’ Roses-ը չեղարկել է համերգը «հիվանդության» պատճառով

Written by on 6 July 2022

Ամերիկյան Guns N’ Roses խումբը չեղյալ է հայտարարել Գլազգոյում (Մեծ Բրիտանիա) նախատեսված ելույթը: Այս մասին հուլիսի 5-ին գրել է Billboard-ը։

Ինչպես նշվում է, համերգի չեղարկման պատճառը եղել է «հիվանդությունը», սակայն հայտնի չէ, թե ինչ հիվանդության մասին է խոսքը գնում։ Խումբը նաև նշել է, որ իրենք «աշխատում են շոուի հետաձգման տարբերակի վրա»։

Հիշեցնենք, Guns N’ Roses-ը ամերիկյան հարդ ռոք խումբ է, որը ստեղծվել է 1985 թվականին Լոս Անջելեսի Կալիֆոռնիա նահանգում։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background