Նոր «Քաղցած խաղեր» են սպասվում․ ի՞նչ է եղել հայտնի ֆիլմից 64 տարի առաջ

Written by on 23 April 2020

Պատրաստվե՜ք, վերադառնում ենք Պանեմ։

Lionsgate կինոընկերությունը «Քաղցած խաղերի» տիեզերքին պատկանող նոր ֆիլմ է նկարահանում։ Այն կլինի Սյուզան Քոլինզի գրած «Երգող թռչունների ու օձերի մասին բալլադ» գրքի ադատպացիան և կհանդսիանա հայտնի ֆիլմաշարի պրիկվելը։

Գիրքը պատմում է բնօրինակ շարքից 64 տարի առաջ տեղի ունեցող իրադարձությունները՝ 10-րդ Քաղցած խաղերի ու 18-ամյա Քորիոլանուս Սնոուի մասին, ով հետո դառնում է Պանեմի դաժան նախագահը (դերակատար՝ Դոնալդ Սութերլենդ)։

Վեպը լույս է տեսել 2019 թվականի մայիսի 19-ին։ Ինչ վերաբերում է նոր ֆիլմին՝ այն դեռ չունի թողարկման տարեթիվ, բայց ռեժիսորը կշարունակի մնալ նախորդ ֆիլմերի հեղինակ Ֆրենսիս Լոուրենսը։

Սցենարիստներ Մայքլ Արնդն ու փրոդյուսեր Նինա Ջեյքոբսոնը նույնպես կվերադառնան իրենց աշխատանքին։

Չորս մասից բաղկացած «Քաղցած խաղերը» հայտնի ֆիլմաշարի առաջին մասը լույս է տեսել 2012 թվականին՝ պրոտագոնիստ Քիթնիս Էվերդինի դերում Ջեննիֆեր Լոուրենսի մասնակցությամբ։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background