Imagine Dragons-ը նոր երգ է թողարկել․ այն Starfield-ի սաունդթրեքն է

Written by on 1 September 2023

Ամերիկյան Imagine Dragons երաժշտական ​​փոփ-ռոք խումբը նոր սինգլ է թողարկել։ Այն կոչվում է՝ Children of the Sky՝ «Երկնքի երեխաները»։ Կոմպոզիցիան նվիրված է Starfield-ի՝ Skyrim-ի և Fallout 4-ի հեղինակների նոր տիեզերական խաղի թողարկմանը։

Imagine Dragons-ի նոր երգը նվիրված է տիեզերքին և մարդու կողմից դրա յուրացմանը: Կոմպոզիցիան ուղեկցվում է երեք րոպեանոց լիրիկական տեսահոլովակով, որը բաղկացած է ապագա խաղի գունեղ ֆուտուրիստական ​​բնապատկերներից։

Խաղի թողարկումը նախատեսված է 2023 թվականի սեպտեմբերի 6-ին։ Այն հասանելի կլինի Windows-ում, Xbox Series X/S-ում և Game Pass-ում: Premium Edition-ի օգտատերերը կկարողանան խաղալ սեպտեմբերի 1-ից:

Ի դեպ, խումբը հյուրախաղերով շրջում է տարբեր երկրներում. խումբն արդեն եղել է Ֆրանսիայում, Լատվիայում, Ավստրիայում․ այժմ Իսրայելում է:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background