Ջենիֆեր Լոպեսը թողարկել է նոր տեսահոլովակ՝ Լատոյի մասնակցությամբ

Written by on 30 January 2024

Ջենիֆեր Լոպեսն ունի նոր տեսահոլովակ։ Նրա նոր սինգլի՝ «Can’t Get Enough»-ի համար այժմ նկարահանվել է երկրորդ երաժշտական տեսահոլովակը, այս անգամ Գրեմմիի առաջադրված ռեփեր Լատտոյի մասնակցությամբ:

Տեսահոլովակում, որի ռեժիսորը Տանու Մուինյոն է, Ջենիֆերը բարձրակրունկներով պարում է փողոցում։ Նա նաև երգում է լողավազանի մոտ՝ լոգանք ընդունելիս, մինչ երկրպագուները դիտում են նրան։ Տեսահոլովակում Ջենիֆերն ու Լատտոն ի նշան հարգանքի իրենց հայրենի քաղաքների հանդեպ, երգել և պարել են համատեղելով Բրոնքսի (Նյու Յորք Սիթի) և Ատլանտայի (Ջորջիա) ազդեցությունները, ինչը տեսահոլովակի մամուլի հաղորդագրության մեջ նկարագրվում է որպես վերադարձ դեպի էպիկական J. Lo ոճի տեսահոլովակ:

Ջենիֆերը հունվարի 12-ին թողարկեց «Can’t Get Enough» երգի իր առաջին տեսահոլովակը: Այդ տեսահոլովակում նա ծաղրում է իր անցյալ ամուսնությունները, քանի որ նրա հարսանիքի մասնակիցները խաղադրույքներ են կատարում, թե նրանց կարծիքով որքան երկար կտևեն ամուսնությունները:

 


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background