BTS-ի Ջիմինը հայտարարել է նոր սոլո ալբոմով վերադառնալու մասին
Written by 105.5FM on 19 June 2024
BTS k-pop խմբի անդամ Ջիմինը հայտարարել է իր երկրորդ սոլո ալբոմի թողարկման մասին։ Ալբոմը կկոչվի «Muse» և կներկայացնի «երգչի ճանապարհորդությունը՝ ոգեշնչման նոր աղբյուր գտնելու համար»։
BIGHIT MUSIC լեյբլի հայտարարության համաձայն՝ հարավկորեացի աստղի նոր ալբոմը բաղկացած կլինի յոթ երգից, այդ թվում՝ նախկինում թողարկված «Closer Than This» երգը։ Թողարկումը նախատեսված է հուլիսի 19-ին։
Հիշեցնենք, որ Ջիմինի դեբյուտային «FACE» սոլո ալբոմը թողարկվել է 2023 թվականի մարտին։
Ներկայումս BTS-ի անդամները դադարեցրել են համատեղ ստեղծագործական գործունեությունը պարտադիր զինվորական ծառայության պատճառով։ Երկրպագուները շարունակում են աջակցել կուռքերին և սպասում են նրանց վերադարձին բանակից: Վերջերս Ջինը դարձավ թիմի առաջին անդամը, ով անցավ այս փորձությունը։