Ջոնի Դեփը քննադատել է Հոլիվուդին բարձր բյուջեով «մեկանգամյա» ֆիլմերի համար
Written by 105.5FM on 25 April 2024
Դերասան Ջոնի Դեփը, որը Էմբեր Հերդի հետ դատավարություններից հետո խզել է համագործակցությունը Հոլիվուդի հետ, քննադատել է տեղի ստուդիաների «մեկանգամյա» ֆիլմերը: Այս մասին նա հայտարարել Է Metro-ին տված հարցազրույցում։
«Դրանք միանգամյա են, և մարդիկ դա հասկանում են։ Հայտնի հաշվապահները, ովքեր հնարավորություն ունեն սեղմել «կանաչ» լույսը և նկարահանել ստուդիական ֆիլմեր, պարզապես ծախսում են անիծյալ փողը: Բյուջեները ծիծաղելի են այս ֆիլմերի համար … ինչ-որ ռոմանտիկ կատակերգություն երկու շատ հայտնի մարդկանց հետ»,- ասել է Դեփը։
Նա կարծիք է հայտնել, որ «իրական» մարդիկ արդեն հոգնել են նման ֆիլմերից։ Միևնույն ժամանակ, Դեփը չի զղջում Հոլիվուդի հասցեին քննադատության համար, քանի որ չի ծրագրում մեծ կինո վերադառնալ հոլիվուդյան ֆիլմերում մասնակցության միջոցով: Դերասանը կարծում է, որ Հոլիվուդը անկում է ապրել «արտոնյալ» հաշվապահների կառավարման պատճառով, որոնք կանաչ լույս են տալիս գալիք ֆիլմերին: