Լեդի Գագան Ջոկեր 2-ի նկարահանումների ժամանակ հրաժարվել է իր իսկական անունից

Written by on 21 July 2023

Երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան հրաժարվել է իր իսկական անունից՝ «Joker 2»-ի նկարահանումների ժամանակ։ Այս մասին «The Trenches Talk» փոդքաստի համար արված հարցազրույցում ասել է օպերատոր Լոուրենս Շերը։

Լեդի Գագայի հետ աշխատելու իր փորձի մասին հարցին՝ Շերը նշել է, որ ինքը «երբեք չի հանդիպել Լեդի Գագային նկարահանման հրապարակում», քանի որ երգչուհին մշտապես եղել է իր Հարլի Քուինի կերպարում։

«Զգացվում էր, որ նա ցանկանում է առանձնացնել երգչուհու բեմական դերը ֆիլմում իր կերպարից։ Նա չէր արձագանքում Գագա անվանը։ Եվ ինչ-որ պահից նա դադարեց արձագանքել նաև իր իսկական անվանը՝ Ստեֆանիին։ Ավելի ուշ խմբից ինչ-որ մեկն ինձ ասաց, որ դերասանուհին շնորհակալ կլինի, եթե մենք բոլորս նրան Լի անվանենք նկարահանումների ժամանակ։ Ինչը մենք արեցինք: Ի դեպ, նրան շատ դուր եկավ, որ մենք համաձայնեցինք կատարել նրա խնդրանքը»,- կիսվել է Շերը:

«Joker: Two Man Madness»-ը նախատեսվում է ամբողջ աշխարհում թողարկել 2024 թվականի աշնանը: Ֆիլմում Ջոկերի և Հարլի Քուինի դերերը մարմնավորել են Խոակին Ֆենիքսը և Լեդի Գագան։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background