Justin Bieber-ը, Doja Cat-ը և Lil Nas X-ը առաջատարներ են

Written by on 21 October 2021

Երեկ հայտնի դարձան MTV Europe Music Awards (MTV EMA) մրցանակաբաշխության հավակնորդները։ Անվանակարգերի քանակով առաջատարը Justin Bieber-ն է, նա առաջադրված է ութ անվանակարգերում, այդ թվում` «տարվա արտիստ» և երկու անգամ` «տարվա երգ»: Հաջորդը՝ Doja Cat-ը և Lil Nas X-ն են, ովքեր առաջադրված են 6 անվանակարգում: Բացի Bieber-ից, «տարվա արտիստ» կոչման համար հայտ են ներկայացրել Doja Cat-ը, Lil Nas X- ը, Ed Sheeran-ը, The Weeknd-ն ու անցյալ տարվա այս մրցանակի դափնեկիր Lady Gaga-ն: Հայտնում է Dailymail – ը։

Թեկնածուների քվեարկությունը սկսվել է նույն օրը mtvema.com կայքում և կտևի մինչև նոյեմբերի 10 -ը:

MTV EMA 2021- ի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 14 -ին Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում, Papp László Budapest Sportarena- ում և ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի 180 երկրների MTV ալիքներով:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background