Քանյե Ուեսթն իր անունը ստրկական է համարել և պահանջել իրեն անվանել Յե

Written by on 26 March 2024

Ամերիկացի ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթի պաշտոնական ներկայացուցիչ Միլո Յաննոպուլոսը պահանջել է, որ ռեփերին անվանեն Յե (Ye), այլ ոչ թե նրա «ստրկական անունով»: Այս մասին հայտնում է Page Six-ը։

Յաննոպուլոսը արտիստին անվանել է աշխարհի ամենաճանաչված մարդկանցից մեկը՝ նախագահների ու Հռոմի պապերի հետ հավասար։ «Փոփոխությունը կատարվել է ամբողջությամբ, օրինական և ընդմիշտ։ Ահա թե ով է նա հիմա: Նրա անունը Յե է», – ասվում է նամակում, որը ստացել է պարբերականը։

Նա նաեւ կատարողի որոշումը մտածված է անվանել։ «Յե-ն Ամերիկայում սեւամորթ տղամարդ է, որը, ինչպես եւ մյուսները, ցանկանում է լիակատար ինքնորոշման իրավունք ունենալ», – ընդգծվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քանյե Ուեսթի նախկին և ներկա կանայք՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և դիզայներ Բիանկա Սենսորին, այցելել են արտիստի շոուին։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background