Քեթի Փերին պիցցա է նետել երկրպագուների վրա և քննադատության ենթարկվել

Written by on 21 May 2024

Երկրպագուները քննադատել են ամերիկացի երգչուհի և դերասանուհի Քեթի Փերիին՝ իր ելույթի ժամանակ հանդիսատեսի վրա պիցցայի կտորներ նետելու համար։ Դրա վրա ուշադրություն է հրավիրել Daily Mail-ը։

American Idol հայտնի ռեալիթի շոուի նկարահանումների ժամանակ 39-ամյա Գրեմմիի հավակնորդը վերստեղծել է իր 2022 թվականի վիրուսային տեսահոլովակը։ Նա պիցցայի կտոր է նետել ամբոխի մեջ, սակայն սնունդն ընկել է համերգային հարթակի հատակին, որից հետո երգչուհին ժպտացել է, թոթվել ուսերը և սկսել պարել:

Համացանցի որոշ օգտատերեր դժգոհություն են հայտնել Փերիի պահվածքի հետ կապված։ «Մի շպրտեք սնունդը», – գրել է մեկը: «Ես երկրպագու եմ, բայց ոչ-ոք երբեք չպետք է անի դա», – ավելացրել է մեկ ուրիշը: «Սա վատ է. պետք չէ պարզապես ուտելիք նետել», – ասել է երրորդը:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background