Կիանու Ռիվզի խումբը 20 տարվա մեջ առաջին անգամ համերգ է տվել

Written by on 29 May 2023

Կիանու Ռիվզը վերամիավորվել է իր Dogstar ռոք խմբի հետ BottleRock Napa Valley 2023 փառատոնին։ Համերգի ժամանակ The Matrix-ի աստղը՝ ավելի քան 20 տարվա ընթացքում առաջին անգամ խմբի հետ բաս է նվագել: Այս մասին հայտնում է Deadline-ը։

Վերջերս Ռիվզը խոսել է Dogstar-ի հետ վերամիավորման և այն մասին, թե որքան է կարոտել նրանց հետ ելույթները: «Ես կարոտել էի միասին նվագելը, կարոտել էի երգեր գրելը, կարոտել էի միասին ելույթ ունենալը: Դա մի բան է, որը ես միշտ կարոտել եմ»,- Billboard-ին ասել է Ռիվզը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Dogstar-ը 23 տարվա մեջ առաջին անգամ կթողարկի նոր ալբոմ։ Խումբն առաջին ալբոմը՝ Our Little Visionary-ն, թողարկել է 1996 թվականին, 2000 թվականին խումբը ներկայացրել էր երկրորդ սկավառակը, որը կոչվում էր Happy Ending, իսկ երկու տարի անց հայտարարել կազմալուծման մասին։

 


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background