Քիմ Քարդաշյանը պատրաստվում է ներողություն պահանջել Բեյոնսեից
Written by 105.5FM on 1 October 2024
Բեյոնսեն, կարծես, հայտնվել է ևս մեկ սկանդալի կիզակետում, քանի որ Քիմ Քարդաշյանը պատրաստվում է ներողություն պահանջել աստղից: Ինչպես հաղորդում է In Touch Weekly-ն, վերջերս երգչուհին կտրուկ է արտահայտվել այն հայտնիների մասին, որոնք իրենց երեխաների կյանքը հրապարակային են դարձնում։ Ինսայդերներն ասում են, որ թեև անուններ չեն նշվել, սակայն թագուհի Բին նկատի է ունեցել հեռուստադիվային և մշտապես հանրության ուշադրության կենտրոնում լինելու նրա ցանկությունը:
Բեյոնսեն նաև հավելել է. «Հայտնիները շատ հեշտությամբ կյանքը վերածում են ներկայացման։ Ես մեծ ջանքեր եմ գործադրել՝ հավատարիմ մնալու իմ անձնական սահմաններին և պաշտպանելու ինձ և իմ ընտանիքը: Ոչ մի գումար չարժե իմ հանգիստը»։
Քիմ Քարդաշյանն այս հայտարարությունը սրտին շատ մոտ է ընդունել՝ կռահելով, թե կոնկրետ ում մասին է խոսքը։ Գաղտնիք չէ, որ աստղերի միջև հարաբերությունները միշտ լարված են եղել. այժմ Քիմն իրեն մեղադրում է այն բանի համար, որ փորձել է Բեյոնսեին ապացուցել, որ նա կարող է իր լավ ընկերը լինել, քանի որ Ջեյ Զին և Քանյե Ուեսթը ժամանակին մտերիմ ընկերներ են եղել: Աղբյուրների խոսքով՝ երգչուհին վատ է վերաբերվել Քանյեի նախկին կնոջը և ամեն կերպ ցույց տվել, որ նրա ընկերակցության կարիքը չունի։ Իսկ հիմա Քիմը բարկանում է երգչուհու վրա, քանի որ նրա խոսքերը հեռուստաաստղին ներկայացնում են որպես վատ մայր։
Ինսայդերների հաղորդմամբ ՝ Քիմ Քարդաշյանը մտադիր է պնդել, որ Բեյոնսեն իրենից ներողություն խնդրի, հենց որ նրանք հայտնվեն նույն միջոցառմանը: