La Casa De Papel-ի լավագույն երգերը, գլխավոր թրեքի հայկական տարբերակը

Written by on 6 April 2020

The Prodigy, Arcade Fire, Բեթհովեն․․․  «La Casa De Papel» հեռուստասերիալի բոլոր չորս մասերում հնչած լավագույն երգերն ու երաժշտությունը և հարցարզույց գլխավոր թրեքի հայկական տարբերակի հեղինակ Աննա Դանիելյանի հետ։

Ուր նայում ես, ուր գնում ես, ինչ լսում ես՝ ամեն ինչ կապված է «Թղթե տունը» (անգլ․՝ Money Heist//իսպ․՝ La Casa De Papel) սերիալի հետ։ Իսպանական այս սերիալի փառքը Հայաստանում մեծ թափ է հավաքել հատկապես վերջին՝ չորրորդ մասի կամ եթերաշրջանի (կոչեք ինչպես կուզեք) պրեմիերայից հետո։ Այն տեղի է ունեցել ապրիլի 3-ին և հասանելի է Netflix-ում։

«La Casa Del Papel»-ն այս պահին Netflix-ի ամենադիտված ու դիտվող, ամենաշատ քննարկվող, մի խոսքով՝ ամենամեյնստրիմ սերիալն է։ Ուզում ենք «իրար գլուխ հավաքենք» այս երևույթի բոլոր երկրպագուներին՝ երաժշտությունով կիսվելու, ուրախանալու, պատմելու, թե ինչքան լավն է դրա ամեն մի վայրկյանը։

ՀԵՏԱՔՐՔԻՐ։ Պենտագոնի տեսանյութում այլմոլորակայիննե՞ր են․ ինչ է հայտնի, ինչը՝ սուտ

Անդրադարձել ենք նաև հեռուստասերիալի գլխավոր՝ «My Life Is Going On» ոչ պակաս հայտնի երգին, որը հայերեն թարգմանել ու կատարել է Աննա Դանիելյանը։ Զրույցը կարող եք կարդալ մի փոքր ներքև իջնելով։

ՀԵՏԱՔՐՔԻՐ։ Cardi B-ն, Post Malone-ն ու Offset-ը միացել են Հայոց ցեղասպանությանը նվիրված շարժմանը

 


 

Ամենա-iconic երգերը

Ահա և «My Life Is Going On» երգի հայկական տարբերակը՝ Աննա Դանիելյանի կատարմամբ։

Երկար ժամանակ չէի կարողանում դիտել այն, իսկ կարանտինը վերջապես տվեց այդ հնարավորությունը։ Նախորդ շաբաթ դիտեցի առաջին 3 եթերաշրջանները։ Որոշեցի փոդքաստ ձայանգրել, բայց քանի որ ինֆորմացիան շատ էր ու ավելանում էր, հասկացա, որ ժամանակ չեմ ունենա, – ասաց Աննան։ Երգը պետք է լիներ փոդքաստի սկզբում, բայց նա ստիպված եղավ այն առանձին հրապարակել։

Թարգմանելու միտքը շատ պատահական է եկել և ըստ հազարավոր արձագանքների, արդյունքը շատ լավն է։

ՀԵՏԱՔՐՔԻՐ։ Նոր «Քաղցած խաղեր» են սպասվում․ ի՞նչ է եղել հայտնի ֆիլմից 64 տարի առաջ

Այն հարցին, թե ինչպես է կարողացել մեկուսացման պայմաններում ձայնագրվել, Աննան պատասխանեց․

Տանը ունեմ փոքրիկ ստուդիա, ստուդիան շատ ճոխ է ասված։ Ունեմ բարձրախոս, որոշակի գործիքներ, ստացվածն էլ միքսել եմ իմ համակարգչով։

Աննան կարծում է, որ սերիալն ունի դինամիկ սցենար, չափազանց խարիզմատիկ արտիստներ, գաղափարախոսություն ու շա՜տ խորհրդանիշներ։ «Սերիալը դիտելու գլխավոր դրդապատճառն իր բնօրինակ լեզուն է՝ իսպաներենը, և ես պետք է իմ իսպաներենի կարողությունները պրակտիկայի ենթարկեի։ Սկզբում շատ դանդաղ էր, հետո էպիզոդն էպիզոդի վրա հեշտ գնաց։ Խորհուրդ կտամ թեկուզ անգլերեն ենթագրերով դիտել իսպաներեն, որ կոլորիտը չկորի»։

ՀԵՏԱՔՐՔԻՐ։ Կորոնավիրուսի մասին առցանց դասեր առաջատար համալսարաններից

«My Life Is Going On» երգի քավրը երկու օրում հավաքել է 5,000-ից ավել դիտում YouTube-ում, 31,000-ից ավել Instagram-ում, Աննայի տաղանդը նկատել  է նաև երգի հեղինակ Սեսիլիա Քրալը։

Ներքևում դրված դասական «Bella Ciao»-ն Աննան նույնպես թարգմանում է, այնպես որ՝ սպասենք․․․

 


1-ին եթերաշրջան | 31 երգ

 


2-րդ եթերաշրջան | 15 երգ


3-րդ եթերաշրջան | 37 երգ

 


4-րդ եթերաշրջան | 27 երգ

 


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background