Լեդի Գագան ցանկանում է գրել Բրոդվեյի մյուզիքլ

Written by on 7 March 2025

Լեդի Գագան վաղուց դադարել է ասոցացվել միայն որպես երգչուհի։ Աստղը հաջողությամբ նկարահանվում է ֆիլմերում և սերիալներում և այժմ ցանկանում է փորձել գրել Բրոդվեյի մյուզիքլ: Երգչուհին նշել է, որ նախ պետք է կողմնորոշվի, թե ինչ պատմություն է պատմելու և ում հետ է համագործակցելու։

Գագան ընդգծել է, որ ինքը պատրաստ չէ մյուզիքլում հանդես գալ, քանի որ վստահ չէ, որ կկարողանա դիմանալ նման խիտ գրաֆիկի, ինչպիսին թատրոնի դերասաններինն է։ Փոխարենը, նա ցանկանում է կենտրոնանալ կուլիսներում շոու ստեղծելու վրա:

Նշենք, որ այսօր տեղի է ունեցել Գագայի նոր ստուդիական ալբոմի թողարկումը, որը կոչվում է MⱯYHEM։ Այն բաղկացած է 14 թրեքից։ Գագան խոստովանել է, որ իր սիրելի երգերից մեկն է Blade of Grass բալլադը։ Երգչուհին բացատրել է, որ կոմպոզիցիան նվիրված է իր նշանածին՝ Մայքլ Պոլանսկուն և նրա ամուսնության առաջարկին։ Պոլանսկին նույնպես մասնակցել է երգի ստեղծմանը։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background