Linkin Park-ը ելույթ չի ունենա Չեսթեր Բենինգթոնի հոլոգրամայով
Written by 105.5FM on 16 March 2023
Linkin Park-ի ֆրոնտմեն Մայք Շինոդան հայտարարել է, որ խումբը ոչ մի դեպքում ելույթ չի ունենա հանգուցյալ վոկալիստ Չեսթեր Բենինգթոնի հոլոգրամայով։ Նրա խոսքերը մեջբերում է NME-ն։
«Սարսափելի է: Սա շատ զգայուն թեմա է, և մենք ունենք մեր սեփական զգացմունքները դրա վերաբերյալ: Ինձ համար դա միանշանակ «ոչ» է։ Ինձ դա դուր չի գալիս»,- կիսվել է Շինոդան։
Երաժիշտը մեկնաբանել է ABBA-ի հոլոգրաֆիկ շոուն և բացատրել, որ խմբի բոլոր անդամները ողջ են և համերգ են ներկայացնում՝ երկրպագուներին իրենց կարիերայի սկզբին մոտեցնելու համար։
Չեսթեր Բենինգթոնը մահացել է 2017 թվականին։ Linkin Park-ի վոկալիստի մահից հետո խումբը որոշ ժամանակով դադար էր վերցրել։ Փետրվարին թողարկվեց Linkin Park-ի տեսահոլովակը` նախկինում չհրապարակված Lost երգի հիման վրա․ այն Բենինգթոնի ձայնով է։