Linkin Park-ը կթողարկի նախկինում չհրապարակված երգ «Meteora» ալբոմից

Written by on 7 February 2023

Linkin Park երաժշտական ​​խումբն իր սոցիալական ցանցերում հայտարարել է «Lost» երգի թողարկման մասին։

Նախկինում չհրապարակված երգը ձայնագրված է եղել «Meteora» ալբոմի համար, որը թողարկվել է 2003 թվականին։ Խմբի ներկայացուցիչները կիսվել են թրեքից մի կարճ հատվածով, որտեղ հնչում է հանգուցյալ վոկալիստ Չեսթեր Բենինգթոնի ձայնը, ով մահացել է 2017 թվականին։

Նշվում է, որ «Lost»-ը կթողարկվի փետրվարի 10-ին։

«Meteora» ալբոմում տեղ են գտել այնպիսի սինգլներ, ինչպիսիք են «Numb»-ը, «Somewhere I Belong»-ը, «Faint»-ը և «Breaking The Habit»-ը։ «Session» գործիքային կոմպոզիցիան 2003 թվականին առաջադրվել է «Գրեմմի»-ի «Լավագույն ռոք գործիքային կատարում» անվանակարգում։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background