«Logic»-ը հայտարարել է «Vinyl Days»-ի թողարկման ամսաթիվը

Written by on 18 May 2022

Ամերիկացի ռեփեր «Logic»-ը հայտարարել է նոր ձայնասկավառակի թողարկման ամսաթիվը։ Հայտնում է udiscovermusic-ը։

«Logic»-ը ներկայացրել է որոշակի տեղեկություններ իր առաջիկա ալբոմի մասին՝ բացահայտելով թողարկման ամսաթիվը և ալբոմի ստեղծագործությունները․ «Vinyl Days»-ը կթողարկվի հունիսի 17-ին, «Def Jam» ամերիկյան ձայնագրման լեյբլով:

«Logic»-ը, որի իսկական անունն է Բոբի Հոլ, ավելի վաղ Instagram-ում տեսանյութ էր հրապարակել, որտեղ հայտարարել էր, որ «Vinyl Days»-ը կթողարկվի հունիսին, բայց ճշգրիտ ամսաթիվ չէր նշել:

Հիշեցնենք, 2020-ին «Logic»-ը հայտարարել էր իր երաժշտական կարիերայի ավարտի մասին, թողարկելով իր «No Pressure» վեցերորդ ստուդիական ալբոմը, բայց դա երկար չէր տևել. Գրեմմիի առաջադրված ռեփերն իր վերադարձի մասին հայտարարել էր 2021 թվականի հունիսին, իսկ արդեն հունվարին հայտնի էր դարձել, որ «Logic»-ը նոր ալբոմ է պատրաստվում թողարկել:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background