Ջենիֆեր Լոպեսը հայտնել է նոր ալբոմի առաջին սինգլի թողարկման ամսաթիվը

Written by on 29 November 2023

Ջենիֆեր Լոպեսի առաջին ստուդիական ալբոմը տասնամյակի ընթացքում՝ «This Is Me… Now»-ն, կթողարկվի 2024 թվականի փետրվարի 16-ին։ Lուրեր են տարածվել, որ նույն օրը էկրան կբարձրանա «երաժշտությունից ոգեշնչված» ֆիլմը։

Ակնկալվում է, որ ալբոմում կներառվի նաև «Dear Ben Pt. II» երգը, որը կլինի 2002 թվականին թողարկված «Dear Ben» թրեքի շարունակությունը․ այն պատմում է նրա ամուսնու՝ Բեն Աֆլեքի մասին։

«This Is Me… Now»-ի թողարկումը նվիրված է 20 տարի առաջ թողարկված «This is Me…Then» քույր ալբոմի տարեդարձին: Այս մասին հայտնում է Deadline պարբերականը։

Նոր ալբոմում, որի հեղինակը և գործադիր պրոդյուսերն են Լոպեսը և Ռոջեր Չայեդը, իրենց մասնակցությունը կունենան՝ Էնջել Լոպեսը, Ջեֆ «Գիթթի» Գիթելմանը, HitBoy-ը, Թեյ Քիթը և INK-ը և այլք։ Ալբոմում կմիավորվեն՝ R&B, փոփ, հիփ-հոփ ոճերը և Լոպեսի վոկալը:

«This Is Me… Now» ալբոմի առաջին սինգլը կոչվում է՝ «Can’t Get Enough», այն կթողարկվի 2024 թվականի հունվարի 10-ին:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background