Լորդի հեղափոխական «Royals» երգը 7 տարեկան է

Written by on 3 June 2020

Փոփ երաժշտությունը 2010-ականներին մի քանի ուժեղ փոփոխությունների է ենթարկվել,  իսկ ամենաուժգիններից մեկը Լորդի ֆենոմենն էր։

Իր առաջին հիթը նոր զելանդացի սկսնակ երգչուհին գրել է 15 տարեկանում։ Այստեղ Լորդը քննադատում է նյութապաշտ աշխարհայացքն ու ճոխ ապրելակերպը, որը վարում է ժամանակակից սելեբրիթիների մեծ մասը։ Բոլորը ձգտում են ավելի հարուստ լինել, օգտվել միայն լյուքս բրենդների արտադրանքներից։ Թեև ինքն էլ է երբեմն տարվում դրանցով, բայց չի ցանկանում կյանքի գլխավոր նպատակ դարձնել։ Հենց դա էլ ընդգծում է ստեղծագործոթյան մինիմալիստիկ՝ առանց ավելորդությունների գործիքավորումը։

Շատերն այս երգը կոչեցին «միլլենիալների հիմն», իսկ դրա համարյա ա-կապելլա հնչողությունն էլ որոշիչ դարձավ ժանրի համար․ տասնյակ արտիստներ սկսեցին մինիմալիստական ինստրումենտալներ օգտագործել իրենց երգերում։

Երգը չափազանց բարձր գնահատատվեց քննադատների կողմից, այն ունեցավ համաշխարհային մեծ հաջողություններ՝ վաճառվելով ավելի քան 10 միլիոն օրինակով։ «Billboard Hot 100»-ի առաջին հորիզոնականում «Royals»-ը մնաց 9 շաբաթ շարունակ, գրանցեց մի քանի ռեկորդներ։ Լորդն այն երգի համար երկու Գրեմմի ստացավ՝ «Տարվա երգ» և «Լավագույն փոփ կատարում»։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background