Machine Gun Kelly-ն հարվածել է երկրպագուի դեմքին

Written by on 6 July 2023

Ամերիկացի ռեփ-արտիստ Քուլսոն Բեյքերը, ով առավել հայտնի է որպես Machine Gun Kelly, համերգի ժամանակ ապտակել է երկրպագուի դեմքին։ Այս մասին հայտնում է NME-ն։

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է արտիստը Բելգիայում ելույթի ժամանակ սկսում ուսումնասիրել երկրպագուներից մեկի պաստառը, որի վրա գրված է. «Ես հենց նոր եմ ժամանել Մեքսիկայից, հարվածիր դեմքիս»։ Ռեփերը տղամարդուն հարցրել է, թե ինչու է նա այդքան շատ ցանկանում, որ հարվածեն իրեն։

«Ընկեր, ես մատանիներ ունեմ, դա կվնասի քեզ։ Ես ինձ վատ կզգամ դու առաջին շարքում երգում ես բոլոր բառերը: Ես կմտածեմ», – նշել է Machine Gun Kelly-ն, որից հետո թեթևակի ապտակել է երկրպագուի դեմքին։ Վերադառնալով բեմ՝ երաժիշտը նշել է, որ սիրում է երկրպագուին։

Ավելի ուշ կատարողը սոցցանցում հրապարակել է դեպքի տեսագրությունը՝ զվարճալի կերպով ավելացնելով «իրականացրու երազանքները» մակագրությունը։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background