Մադոննայի մոտ կորոնավիրուսի հակամարմիններ են հայտնաբերել
Written by 105.5FM on 4 May 2020
Փոփ աստղը պատրաստ է շնչել COVID-19-ով լցված օդը։
Մադոննայի մոտ կորոնավիրուսի հակամարմիններ հայտնաբերելուց հետո արտիստը հայտնել է, որ «մեքենայով երկար ուղևորություն է պլանավորում՝ COVID-19-ով լցված օդը շնչելու»։ Այս մասին երգչուհին հայտնել է իր Instagram-յան «Կարանտինային օրագիր» տեսաշարի նոր հոլովակում։
ԹԵՄԱՏԻԿ։ Կորոնավիրուսի մասին առցանց դասեր առաջատար համալսարաններից
«Օրեր առաջ թեստավորվել եմ ու պարզել, որ ես հակամարմիններ ունեմ։ Ուրեմն, վաղը մեքենայի պատուհանն իջացրած երկար ուղևորության եմ գնալու ու շնչելու COVID-19-ով լցված օդը։ Այո։ Հույս ունեմ՝ արևային եղանակ կլինի», – հոլովակում ասել է Մադոննան։
ԹԵՄԱՏԻԿ։ Ոչ մի համերգ ու սպորտային միջոցառում Նյու Յորքում և Լոս Անջելեսում մինչև 2021 թ. CNN
Ըստ New York Times –ի՝ հակամարմիններ ախտորոշող թեստը որոշում է՝ արդյոք թեստավորվողն առնչվել է COVID-19-ի հետ։ Այն ապացուցվում է սպիտակուցների առկայությամբ, որոնք օրգանիզմն արտադրում է վիրուսի դեմ պայքարելու համար։ Նման թեստերը հետազոտողներին թույլ են տալիս ավելի լավ հասկանալ վիրուսի տարածման եղանակները։ Այնուամենայնիվ, հակամարմինների դրական պատասխանով թեստավորումը պարտադիր չէ նշանակի, որ մարդը COVID-19-ի դեմ իմունիտետ ունի։ Հակամարմինների ոչ ճշգրիտ թեստավորումների դեպքեր նույնպես եղել են։
Վերջին զանգի միջոցառում Մայլի Սայրուսի և Օփրա Ուինֆրիի մասնակցությամբ