Մադոննան հետաձգել է համաշխարհային շրջագայությունը

Written by on 29 June 2023

Ամերիկացի երգչուհի Մադոննան հետաձգել է համաշխարհային շրջագայությունը բակտերիալ վարակի պատճառով հոսպիտալացումից հետո: Այս մասին հայտնում է NME-ն։

Կատարողի՝ Celebration կոչվող համերգային շրջագայությունը պետք է սկսվեր հուլիսի 15-ին, սակայն արտիստուհու ներկայացուցիչները նշել են, որ ավելի ուշ կկարողանան հայտարարել նրա ելույթների նոր ժամկետները։ Ի սկզբանե նախատեսված էր, որ երգչուհին ելույթ կունենա Վանկուվերում, Նյու Յորքում, Չիկագոյում, Մայամիում, Վաշինգտոնում, Հյուսթոնում, Լոս Անջելեսում, Լաս Վեգասում և այլ քաղաքներում։ Շրջագայությունը նախատեսվում էր ավարտել հոկտեմբերին։

Հիշեցնենք, հունիսի 28-ին հաղորդվել էր, որ Մադոննային գտել են անգիտակից վիճակում և հոսպիտալացրել։ Երգչուհու մենեջերի խոսքով՝ նրա մոտ լուրջ բակտերիալ վարակ է սկսվել, ինչի պատճառով արտիստը մի քանի օր անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում։ Ներկայումս Մադոննան ապաքինվել է և գտնվում է բժիշկների հսկողության տակ։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background