Փոլ Մաքքարթնին պատմել է Ջոն Լենոնի ապրումների մասին

Written by on 14 November 2023

Beatles-ի համահիմնադիր երաժիշտը իր՝ «McCartney. A Life in Lyrics» փոդքասթի նոր դրվագում պատմել է խմբակից Ջոն Լենոնի ապրումների մասին, որոնք զարմացրել են իրեն։

Մաքքարթնիի խոսքով՝ Լենոնին անհանգստացրել է իր մասին մարդկանց հիշողությունը։

«Հիշում եմ, որ նա ինձ ասաց. «Պոլ, ես անհանգստանում եմ, թե ինչպես կհիշվեմ, երբ էլ չլինեմ»: Սա ինձ մի փոքր ցնցեց։ Ես պատասխանեցի. «Լավ, ինքդ նայի: Մարդիկ կկարծեն, որ դու մեծություն էիր, դու արդեն բավական բան ես արել դա ապացուցելու համար»,- հիշում է Մաքքարթնին։

Երաժիշտը պարզաբանել է, որ հաճախ է ստիպված եղել հանգստացնել Լենոնին։

«Կարծես ես նրա քահանան լինեի։ Հաճախ ստիպված էի ասել. «Որդի՛ս, դու մեծություն ես, մի ​​անհանգստացիր», և նա գոհ էր մնում, լավանում էր»,- խոստովանել է Մաքքարթնին:

Նախօրեին The Beatles-ի վերջին երգը՝ «Now and then», գլխավորեց բրիտանական չարթերը։ Այսպիսով, The Beatles-ը գերազանցեց սեփական ռեկորդը՝ 18-րդ անգամ գրավելով բրիտանական չարթերի առաջին հորիզոնականը։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background