Հայտնի երգերը միջնադարյան ոճով․ Bad Romance, Creep, What is love…
Written by 105.5FM on 12 June 2020
Երաժշտություն, որի կարիքն ունենալու մասին նույնիսկ տեղյակ էլ չէինք։
Hildegard von Blingin’ անունով Youtube-յան օգտատերը մի նոր թրենդ է սկսել՝ տարբեր ժանրերի հայտնի երգերը վերափոխելով միջնադարյան ստեղծագործության։ Նրա երգացանկում են Լեդի Գագայի «Bad Romance»-ը, Foster the People ինդի խմբի «Pumped up Kick»-ն ու Haddaway-ի «What is Love» թրեքը։
Երեկ «վերածնվեց» նաև Radiohead-ի հայտնի «Creep» երգը։ Ամենահետաքրքիրն այն է, որ բացի նոր, ավելի ճիշտ՝ հին գործիքավորում ստանալուց, հեղինակները նաև հնեցնում են երգերի բառերը, փոխում դրանց արտասանությունն ու դարձնում միջին անգլերենին համապատասխան։