Նկարիչը դատի է տվել Megadeth թրեշ-մետալ խմբին

Written by on 9 February 2023

Նյույորքցի նկարիչ և դիզայներ Բրենթ Էլիոթ Ուայթը դատի է տվել Megadeth ամերիկյան թրեշ-մետալ խմբին։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը ։

Նկարչի խոսքով, նա մշակել է Megadeth-ի «The Sick, The Dying» ալբոմի շապիկը։ Ուայթը սակայն նշում է, որ չի ստացել պատշաճ վարձատրություն և երախտագիտություն իր աշխատանքի համար։

Նկարիչն իր դատական հայցում պնդում է, որ գրավոր պայմանագիր չի կնքել խմբի ներկայացուցիչների հետ, բայց ծախսել է «հարյուրավոր ժամեր»՝ աշխատելով շապիկների և այլ կերպարների նկարազարդումների վրա։

Բրենթ Էլիոթ Ուայթը դատարանի միջոցով պահանջում է գրավոր պայմանագիր կնքել խմբի հետ, ինչպես նաև արգելք սահմանել, որը թույլ չի տա Megadeth-ին օգտագործել Ուայթի աշխատանքը շապիկի համար:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background