Metallica-ի «Master of Puppets»-ը հայտնվել է Մեծ Բրիտանիայի Թոփ 40 սինգլներում

Written by on 12 July 2022

Metallica-ի «Master of Puppets»-ը հայտնվել է Մեծ Բրիտանիայի Թոփ 40 սինգլներում: Այս մասին հուլիսի 11-ին գրել է Billboard-ը։

1986 թվականին թողարկված թրեքի նկատմամբ հետաքրքրության նոր ալիքը պայմանավորված է «Stranger Things» շոուի չորրորդ սեզոնի վերջին դրվագների թողարկման հետ։ Սերիալում, առանցքային հերոսներից մեկը՝ Էդի Մանսոնը, գլխավոր չարագործի բանակը շեղելու համար, կիթառի ռիֆ է նվագում «Master of Puppets»-ից:

Նախկինում էլ «Stranger Things»-ի հանրաճանաչության շնորհիվ Քեյթ Բուշի «Running Up That Hill» երգն էր հայտնվել բրիտանական սինգլների հիթ-շքերթի առաջատարի դիրքում։ Չորրորդ սեզոնի թողարկումից հետո այն դարձել էր նաև iTunes-ի ամենաշատ ներբեռնվող թրեքը։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background