Metallica-ն թողարկում է յոթ տարվա ընթացքում առաջին ալբոմը

Written by on 29 November 2022

Metallica ռոք խումբը հայտարարել է նոր՝ 72 Seasons ալբոմի թողարկման մասին։ Հայտնում է Variety-ն։

72 Seasons-ը կլինի յոթ տարվա ընթացքում խմբի առաջին ալբոմը։ Այն նախատեսվում է թողարկել 2023 թվականի ապրիլի 14-ին։ Metallica-ի երգերի նախորդ հավաքածուն՝ Hardwired…To Self-Destruct, թողարկվել է 2016 թվականին։

Ընդհանուր առմամբ հավաքածուն կներառի 12 թրեք, որոնց ընդհանուր տևողությունը կկազմի 77 րոպե։

Երաժիշտները հայտարարել են նաև M72 համաշխարհային շրջագայության մասին, որը տեղի կունենա 2023-2024 թվականներին։ Խումբը համերգներով հանդես կգա Ամստերդամում, Փարիզում, Հելսինկիում, Կոպենհագենում, Համբուրգում, Վարշավայում, Մյունխենում և այլ քաղաքներում։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background