Մայքլ Ջեքսոնի կենսագրական ֆիլմում ավելի քան 30 երգ կներկայացվի

Written by on 11 April 2024

Cinema Con 2024-ի ժամանակ Lionsgate կինոընկերությունը ցուցադրել է Մայքլ Ջեքսոնի մասին կենսագրական ֆիլմի թրեյլերը, որը կթողարկվի «Michael» վերնագրով։

Ֆիլմի պրոդյուսեր Գրեհեմ Քինգը հայտնել է, որ նախագիծը կներառի Ջեքսոնի ավելի քան 30 երգ։ Նա նաև ասել է, որ ֆիլմում կցուցադրվեն երգչի ամենահայտնի համարները: Քինգի խոսքով՝ ամբողջ թիմը աներևակայելիորեն հպարտանում է նախագծով և ցանկանում է այն հնարավորինս շուտ ներկայացնել հեռուստադիտողներին։

Կենսագրական ֆիլմը կշոշափի Ջեքսոնի կյանքի բազմաթիվ փուլեր՝ սկսած նրա դժվար ճակատագրից մինչև ամենահայտնի կատարումները։ Լեգենդար երաժշտի մոր խոսքով՝ ինքը ուրախ է, որ որդու թողած ժառանգությունը չի կորի։

Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 18-ին։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background