«Բոհեմական ռապսոդիայի» պրոդյուսերը Մայքլ Ջեքսոնի մասին ֆիլմ կնկարահանի

Written by on 26 November 2019

Մայքլ Ջեքսոնի մասին կենսագրական-գեղարվեստական ֆիլմի աշխատանքներն արդեն սկսել են։ Պրոդյուսերը Գրեմ Քինգն է, իսկ սցենարը կգրի Ջոն Լոգանը, ովքեր երկուսն էլ բազմաթիվ անգամներ համագործակցել են Մարտի Սկորսեզեի հետ։ Բացի դրանցից, Քինգը եղել է համաշխարհային կինովարձույթում մեծ հաջողությունների հասած «Բոհեմական ռապսոդիայի» պրոդյուսերը, իսկ Լոգանը գրել է Ջեյմս Բոնդի մասին պատմող «007: Կոորդինատներ «Սքայֆոլ» և «007: ՍՊԵԿՏՐ» կինոնկարների սցենարները։

Նախագծի մասին դեռ շատ քիչ տեղեկություն կա, սակայն հայտնի է, որ հեղինակները ցանկանում են պատմել փոփ երաժշտության Արքայի ողջ կյանքը՝ մանկությունից ու սոլո կարիերա սկսելուց մինչև դատական գործեր ու մահ։ Թե ինչպես կանդրադառնան Մայքլին մանկապղծության մեջ մեղադրադրելու թեմային, չի հստակեցվում, բայց Ջեքսոնի ընտանիքն իր համաձայնությունն է տվել ֆիլմի նկարահանման համար։

Համացանցում լուրեր են պտտվում, որ ֆիլմում Մայլի Սայրուսը կմարմնավորի Մադոննային։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background