Համաշխարհային պրեմիերա․ Մայլի Սայրուսը ներկայացրել է 10 տարի առաջ ձայնագրած իր թրեքը
Written by 105.5FM on 1 March 2024
Մայլի Սայրուսը, որը վերջերս երկու «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Flowers» հիթի համար, չի թուլացնում դիրքերը: Երգչուհին ներկայացրել է «Doctor» պարային նոր թրեքը, որը ձայնագրվել է 10 տարի առաջ՝ Ֆարել Ուիլյամսի հետ համագործակցությամբ։
«Դոկտոր» երգը ստեղծվել էր դեռ 2013 թվականին, սակայն պաշտոնապես այդպես էլ չէր թողարկվել։ 2017 թվականին այն պատահմամբ հայտնվել էր համացանցում: Եվ հիմա՝ 10 տարի անց, երկրպագուները վերջապես ստացան սինգլի պաշտոնական տարբերակը։
«Doctor» կոմպոզիցիայի նոր տեսահոլովակը երկրպագուներին հիացնում է ոչ միայն նորացված հնչողությամբ, այլև Մայլի Սայրուսի կերպարով։ Երեք րոպե շարունակ երգչուհին պարում է 2003 թվականի Ռոբերտո Կավալլիի անկեղծ հանդերձանքով՝ ցուցադրելով իր սեքսուալությունն ու ինքնավստահությունը: