Մայլի Սայրուսին դատի են տվել
Written by 105.5FM on 18 September 2024
Երգչուհի Մայլի Սայրուսին դատի են տվել. արտիստին մեղադրել են գրագողության մեջ։
TMZ-ի փոխանցմամբ ՝ TempoMusic Investments ընկերությունը հայտարարել է, որ Սայրուսը փոխառել է Բրունո Մարսի «When I Was Your Man» երգի մեղեդին ու բառերը՝ իր «Flowers» հիթը ստեղծելիս։ Նշենք, որ այս կոմպոզիցիայի շնորհիվ Մայլին այս տարի ստացավ իր առաջին «Գրեմմի» մրցանակը։ Երգը նվիրված է փոփ աստղի նախկին ամուսնու՝ դերասան Լիամ Հեմսվորթի անհավատարմությանը։
«Անհնար է վիճարկել երկու ձայնագրությունների միջև նմանությունների համադրությունն ու քանակը, «Flowers»-ը գոյություն չէր ունենա առանց «When I Was Your Man-ի»», – ասվում է հայցում:
Tempo Music Investments-ի ներկայացուցիչները ցանկանում են դրամական փոխհատուցում ստանալ և արգելել Սայրուսին հետագայում տարածել «Flowers» երգը։