Miley Cyrus – Jaded
Written by 105.5FM on 17 May 2023
30-ամյա ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը վերջապես կիսվել է իր «Jaded» երգի նոր տեսահոլովակով, որն իր վերջին՝ «Endless Summer Vacation» ալբոմի բազմաթիվ հիթերից մեկն է: Այն մեկ օրում հավաքել է մոտ 2 մլն դիտում:
Երգը, ինչպես և իր նախորդ հիթերը, նվիրված է հարաբերությունների և բաժանման թեմային։ Կադրում երգչուհին հայտնվում է մի քանի լողազգեստներով։ Նա պատմում է անցած սիրավեպերից քաղված տխուր դասերի մասին։
Ըստ երկրպագուների՝ «Jaded»-ը ևս մեկ երգ է նրա նախկին ամուսնու՝ 33-ամյա դերասան Լիամ Հեմսվորթի մասին։