Սուրբ ծննդյան ամենազզվեցնող երգը․ Մրայա Քերի՝ «All I Want For Christmas Is You»

Written by on 17 December 2019

Մրայա Քերի՝ «All I Want For Christmas Is You», Wham! – «Last Christmas»․․․ Ծանոթացե՛ք ամենազզվեցնող տոնական երգերի ցուցակին։

Սուրբ ծննունդն ու Ամանորը շուտով կթակեն բոլորիս տան դռները, և ամեն անկյունից կսկսի հնչել ղողանջող զանգերի ձայնը։ Այդ ղողանջին առաջին հերթին նպաստում ենք մենք՝ ռադիոկայաններս, մեր փլեյլիստերում ավելացնելով համապատասխան երգերը։ Թե որ երգերն են մշտապես գերակշռում, շատերս գիտենք, սակայն երբևէ մտածե՞լ եք, որ դրանք կարող են զզվեցնող ու ազդող լինել․․․ Բրիտանացիներն ամենայն անկեղծության պատասխանել են այդ հարցին՝ առաջին տեղն «արժանացնելով» ամերիկացի երգչուհի Մրայա Քերիի «All I Want For Christmas Is You» անմահ հիթին։

Հարցումն իրականացրել է բջջային տեխնիկայի արտադրող Huawei ընկերությունը, այս մասին տեղեկանում ենք Variety-ից։ Իրականում, հարցման արդյունքներում Մրայայի առաջին տեղն այդքան էլ զարմանալի չէ։ 1994 թվականին թողարկված սինգլը համաշխարհային հիթ է, որն ավելի քան 20 տարի գունավորում է բոլորիս Սուրբ ծնունդն ու Ամանորը, հետևաբար, որքան սիրված ու հայտնի, այնքան հոգնեցնող կամ նույնիսկ զզվեցնող։

Իհարկե, բրիտանացիներն իրենց ուշադրության տակ են առել նաև այլ մեգահիթեր, ինչպիսիք են՝ «Jingle Bells»-ը, «Last Christmas»-ը և «Santa Claus is Coming to Town»-ը։

Ահա Մեծ Բրիտանիայում սուրբ ծննդյան ամենազզվեցնող ու ձանձրալի համարվող թոփ-10 երգերը։

  1. All I Want for Christmas is You – Mariah Carey
  2. Do They Know It’s Christmas? – Band Aid
  3. I Wish It Could Be Christmas Everyday – Wizzard
  4. Merry Xmas Everybody – Slade
  5. Last Christmas – Wham!
  6. Fairytale of New York – The Pogues and Kirsty MacColl
  7. Baby It’s Cold Outside – Tom Jones & Cerys Matthews
  8. Santa Claus is Coming to Town – Jackson 5
  9. Santa Baby – Eartha Kitt
  10. Jingle Bells – Andrews Sisters

Իսկ դուք ո՞ր երգը կավելացնեիք ցուցակին։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background