Ծնվել է Muse-ի վոկալիստ Մեթյու Բելամիի դուստրը

Written by on 15 June 2020

Երեխան ծնվելուց անմիջապես հետո երգել է խմբի «Supremacy» թրեքը։
Հուսանք՝ նյութի նախաբանը ծիծաղելով կարդացիք, որովհետև Մեթյու Բելամին և իր կինը՝ Էլլ Էվանսը ծիծաղելու ու իրական ուրախության շատ մեծ պատճառ ունեն՝ ծնվել է նրանց առաջնեկը՝ Լովելլա Դոն Բելամին։

Երեխան ծնվել է 2020 թվականի հունիսի 7-ին Լոս Անջելեսում՝ «իր հոր նույն կարանտինային սանրվածքով», Instagram-ում կատակել է Մեթը։

4 կգ քաշով և 58 սմ հասակով լույս աշխարհ եկած փոքրիկը Էլլի առաջին, իսկ Muse-ի ֆրոնտմենի երկրորդ երեխան է․ նա 8-ամյա որդի ունի Քեյթ Հադսոնի հետ քաղաքացիական ամուսնությունից։

Հոակին Ֆենիքսն ու Ռունի Մառան երեխայի են սպասում


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background