3 ամսում 16 միլիոն նոր բաժանորդ Netflix-ում․ պատճառը կորոնավիրուսն է
Written by 105.5FM on 22 April 2020
Դիմակ, զուգարանի թուղթ, ալկոգել, Նետֆլի՞քս․․․ Էլ ի՞նչ են մարդիկ ակտիվորեն սպառում կորոնավիրուսային համաճարակի ժամանակ։
2020 թվականի առաջին քառորդում Netflix սթրիմինգային ծառայության բաժանորդների թիվը աճել է մոտ 16 միլիոնով։ Օգտատերերն աշխարհի տարբեր ծայրերից են։ Ըստ այս տարվա սկզբին արված կանխատեսումների՝ ծառայությունից նոր օգտվողների թիվը պետք է կազմեր 7 միլիոն։ Արդյունքների վրա իր մեծ ազդեցությունն է թողել COVID-19-ի տարածման պատճառով հայտարարված համաշխարհային կարանտինը։
Ընդհանուր առմամբ Netflix-ն այս պահին արդեն ունի 183 միլիոն բաժանորդ։