Իլոն Մասկի նեյրոտեխնոլոգիական չիփը թույլ կտա երգը «լսել ուղեղով»
Written by 105.5FM on 28 July 2020
Իսկ դու առաջինը ո՞ր երգը կլսեիր (ուղեղով)։
Իլոն Մասկի նոր խիզախումը ուղեղի համար պատրաստված չիփով երաժշտությունն ուղիղ մարդկանց գլուխ հասցնելու, սթրիմելու եղանակներ մշակելն է։ Դրանով զբաղվում է իր Neuralink ստարտափը։
ԹԵՄԱՏԻԿ։ Ծնվել է Իլոն Մասկի և Գրայմսի երեխան
Ըստ TechCrunch-ի՝ Neuralink-ն այս պահին աշխատում է «համակարգիչ-ուղեղ ինտերֆեյսի» վրա, որը մարդկանց թույլ կտա զարգացած արհեստական բանականության հետ համընթաց քայլել։ Մարդու մազից էլ բարակ լարերը կարմատավորվեն ուղեղի մեջ, որոնք միացած կլինեն արտաքին համակարգչին, իսկ հետո նաև կաշխատեն անլար տարբերակով։
Նախորդ տարի Մասկն ասել էր, որ հաջողված փորձարկություններ են կատարվել մկների և կապիկների վրա, իսկ տեխնոլոգիական նոր առաջընթացով հանրության հետ կկիսվի օգոստոսի 28-ին։
ԹԵՄԱՏԻԿ։ X Æ A-12․ ի՞նչ է նշանակում Իլոն Մասկի և Գրայմսի երեխայի անունը
If we implement neuralink – can we listen to music directly from our chips? Great feature. https://t.co/RwVLnS5JbL
— Austin Howard (@a_howard8) July 19, 2020
Երգ լսելը Neuralink-ի միակ նպատակը չէ։ Մասկը հույս ունի, որ նեյրոչիփը կօգնի բուժել հոգեկան առողջության այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են դեպրեսիան, կախվածությունը, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումն ու տագնապը։