BTS-ի մասին գիրքը վաճառքի առաջին ժամերին դարձել է բեսթսելեր

Written by on 11 July 2023

BTS երաժշտական ​​խմբի տասնամյակի պատվին թողարկված առաջին գիրքը, վաճառքի առաջին ժամերին բեսթսելլեր է դարձել։ Այս մասին գրում է Hollywood Reporter-ը:

«Beyond The Story: 10-Year Record of BTS» հրատարակությունը զբաղեցրել է առաջին հորիզոնականները Amazon-ի վաճառքի երկու չարթերում՝ երաժշտական կենսագրությունների և հուշերի շարքում։

«Sound Media»-ն ավելացնում է, որ գիրքը հասանելի է ինչպես կորեերեն, այնպես էլ անգլերեն: Նշվում է, որ անգլերեն տարբերակը բաղկացած է 544 էջից և կներառի նաև հազվագյուտ լուսանկարներ:

Ավելի վաղ BTS K-փոփ խմբի անդամ Պակ Չի Մինը պատմել էր ալկոհոլից կախվածության մասին, որն իր մոտ առաջացել էր դեպրեսիայի ֆոնին։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background