«Մթնշաղի» հեղինակը հայտնի գրքի նոր տարբերակն է գրում
Written by 105.5FM on 6 May 2020
12 տարի շարունակ չեղարկելով գաղափարը՝ «Մթնշաղի» հեղինակ Ստեֆանի Մայերը որոշել է հրատարակել վամպիրի տեսանկությունից պատմվող հիթային վեպը։
Աշխարհահռչակ «Մթնշաղ» վիպաշարի հեղինակ Ստեֆանի Մայերն օրերս հայտարարեց, որ նա վերջապես հրատարակելու է «Կեսգիշերի արև» վերնագրով գիրքը։ Այն իր բեսթսելլերներում ամփոփված պատմության նորովի մեկնաբանությունն է՝ վամպիր Էդվարդ Քալլենի տեսանկյունից։ Գիրքը վաղուց էր պատրաստ։ 12 տարի առաջ ձեռագրերը համացանցում արտահոսելուց հետո, գրողը ետ էր կանգնել տպագրման գաղափարից։
ԹԵՄԱՏԻԿ։ Նոր «Քաղցած խաղեր» են սպասվում․ ի՞նչ է եղել հայտնի ֆիլմից 64 տարի առաջ
«Կեսգիշերի արևը» լույս կտեսնի այս տարվա օգոստոսի 4-ին։