Նիկի Մինաժի վրա առարկա են նետել համերգի ժամանակ

Written by on 23 April 2024

Տրինիդադցի հայտնի երգչուհի և ռեփեր Օնիկա Տանյա Մարաժի վրա, որը հայտնի է Նիկի Մինաժ կեղծանվամբ, առարկա են նետել Դեթրոյթում նրա համերգի ժամանակ։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Նշվում է, որ երբ արտիստը սկսել է կատարել իր Starships թրեքը, դահլիճում գտնվող հանդիսատեսներից մեկը փորձել է վարդագույն առարկայով հարվածել երգչուհու դեմքին։ Կատարողին հաջողվել է խուսանավել, որից հետո նա բեմից վերցրել է իր վրա թռչած իրը և ամբողջ ուժով հետ շպրտել դահլիճ։

Անցյալ տարվա ամռանը նմանատիպ իրավիճակի մեջ էր հայտնվել մեկ այլ երգչուհի՝ Բի բի Ռեքսան, որի վրա հեռախոս էին նետել Նյու Յորքում համերգի ժամանակ։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background